Կապ մեզ հետ

RAsolar

Մեզ հետ հուսալի է

Edit Template

Ra Solar

Արդյունավետ արևային համակարգեր ձեր տան ու բիզնեսի համար

Արևային համակարգեր, որոնք աշխատում են Ձեզ համար

ԱՊԱԳԱՅԻ ԷՆԵՐԳԻԱՆ՝ ԱՅՍՕՐ

Արդյունավետություն, անվտանգություն և բարձր արտադրողականություն՝ RA Solar-ի կողմից։ Ցածր վճարներ, բարձր որակ, վստահելի էներգիա։

Մեր գործընկերները

Ի՞նչու հենց Ra Solar

Մենք համագործակցում ենք  Luxen Solar, DAH Solar, Dyness և KACO  միջազգային առաջատար ընկերությունների հետ՝ ապահովելով բարձրորակ, վստահելի և ժամանակակից արևային լուծումներ։

Անհատական մոտեցում յուրաքանչյուր նախագծին
Յուրաքանչյուր նախագիծ ունի իր յուրահատկությունները, այդ իսկ պատճառով մենք մշակում ենք անհատական նախագծային լուծումներ՝ համապատասխանեցնելով դրանք ձեր տան, բիզնեսի կամ այլ տարածքի պահանջներին և պայմաններին։

Պատասխանատու և որակյալ աշխատանք
Տեղադրումն իրականացվում է փորձառու և որակավորված մասնագետների կողմից՝ կիրառելով ժամանակակից տեխնիկա և սարքավորումներ։ Արևային համակարգի արդյունավետությունը մեծապես կախված է ճիշտ ընտրված սարքավորումներից և պրոֆեսիոնալ տեղադրումից։

Օնլայն մոնիթորինգ և 24/7 տեխնիկական աջակցություն
Համակարգի տեղադրումից հետո տրամադրում ենք թվային հարթակներ, որոնք թույլ են տալիս իրական ժամանակում հետևել էներգիայի արտադրությանը և համակարգի աշխատանքին։ Միևնույն ժամանակ ապահովում ենք շարունակական տեխնիկական աջակցություն։

Ra Solar-ի հետ դուք ստանում եք ամբողջական լուծում՝ հիմնված վստահելի գործընկերների, ժամանակակից տեխնոլոգիաների և փորձառու թիմի վրա։

Արևային կայաններ


Արևային կայանները էներգիայի արտադրություն են իրականացնում արևի շնորհիվ:Արևային ֆոտովոլտային (PV) կայանը ամենատարածված տեսակն է,որտեղ արևային համակարգերը փոխարկում են արևի լույսը էլեկտրականության:Այսպիսի կայաններ կարող են լինել ինչպես փոքր, տնային օգտագործման, այնպես էլ մեծ՝ արդյունաբերական մասշտաբով:

Այլընտրանքային էներգիա


Արևային էներգիան ամենատարածված և մատչելի այլընտրանքային էներգիայի աղբյուրներից մեկն է։ Արևային վահակաները օգտագործում են արևի ճառագայթներն ու փոխակերպում դրանք էլեկտրաէներգիայի։ Ra Solar ընկերությունը առաջարկում է բարձր արդյունավետության արևային համակարգեր՝ ցանկացած պահանջներին համապատասխան։

Կուտակիչ համակարգեր


Էներգիայի պահուստի անփոխարինելի լուծում: Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր կուտակիչ համակարգ պետք է տեղադրվի բարձր որակով և մասնագիտական մոտեցմամբ։ Մեր թիմը բաղկացած է հավաստագրված մասնագետներից, որոնք կատարում են տեղադրումը անվտանգ ու ճիշտ՝ ապահովելով համակարգի բարձր արդյունավետություն և երկարատև շահագործում։

Խելացի համակարգեր


Մենք առաջարկում ենք խելացի էներգետիկ համակարգեր, որոնք կարող են ավտոմատ կերպով կարգավորել ձեր էներգիայի սպառումը՝ ըստ իրական կարիքների։ Այս համակարգերը թույլ են տալիս վերահսկել էներգիայի օգտագործումը, կրճատել ավելորդ ծախսերը և ավելացնել էներգիայի պահպանման հնարավորությունները։

Համագործակցելով մեզ հետ՝

Դուք հնարավորություն կունենաք ունենալ էներգիայի կայուն մատակարարում և նվազեցնել էներգիայի ծախսերը՝ օգտագործելով արևային էներգիա։Մեր թիմը ստեղծում է անհատական մոտեցումներ յուրաքանչյուր նախագծի համար՝ հաշվի առնելով ձեր բիզնեսի կամ տան առանձնահատկությունները։

Ra Solar ընկերությունը վստահելի գործընկեր է

Մեր բոլոր նախագծերը բնութագրվում են բարձր որակով։ Մեր կատարած աշխատանքի արդյունքները վկայում են մեր փորձի և հմտության մասին։  
Մենք օր օրի ավելացնում ենք մեր պրոֆեսիոնալիզմը, քանի որ մեր ուշադրությունը կենտրոնացված է յուրաքանչյուր մանրուքի վրա, որպեսզի այն արտացոլվի մեր կայուն և որակյալ գործերով։

Ինչպես է դա լինում

Ողջ պրոցեսսը պարզեցված է պատվիրատուի հարմարության համար, ամեն մասնիկը թափանցիկ և բաց հաշվարկներով տրամադրվում է մաքսիմալ արագ և սեղմ ժամկետներում

  • Նախագծում

    Ընդհանուր նախագծում և պատրաստում՝ ապահովելով լիարժեք անհատականացված լուծումներ ու առաջարկներ ըստ ձեր պահանջների

  • Պայմանագրի կնքում

    Գնի և պայմանների համաձայնեցումից հետո կողմերն իրականացնում են պաշտոնական պայմանագրի կնքում՝ ամրագրելով պայմանները և պարտավորությունները

  • Մոնտաժային աշխատանքներ

    Մեր բարձրակարգ վարպետների կողմից աշխատանքները կատարվում են մաքսիմալ արագ ու որակով՝ ապահովելով արդյունավետ տեղադրում և անվտանգություն

  • Տնտեսման սկիզբ

    Համակարգի տեղադրման և կարգաբերման ավարտից հետո սկսվում է դրա լիարժեք շահագործումը, ինչը թույլ է տալիս օպտիմալ կերպով օգտագործել արտադրած էներգիան և նվազեցնել ծախսերը

Կարծիքներ մեր մասին

Մենք աշխատում ենք պահել կապը մեր բոլոր հաճախորդների հետ ինչպես նաև անց ենք կացնում մշտական մոնիթորինգ

Մեր նախագծերից

Փոխակերպիչ - 50kw 1 հատ (KACO BLUEPLANET TL3) Պանել - 160 հատ 450w Կայանի հզորություն - 50kw տարեկան արտադրողականություն - 87600kw

Փոխակերպիչ - 50kw 6 հատ (KACO BLUEPLANET50.0TL3) Պանել - 950 հատ 450w LUXEN Կայանի հզորություն - 300kw տարեկան արտադրողականություն - 525000kw

Փոխակերպիչ - 20kw 1 հատ (KACO BLUEPLANET20.0NX3) Պանել - 42 հատ 585w Կայանի հզորություն - 20kw տարեկան արտադրողականություն - 35000kw

Փոխակերպիչ - 60KWA 9 հատ (KACO BLUEPLANET TL3) Պանել - 1440 հատ 450w Կայանի հզորություն - 648kw տարեկան արտադրողականություն - 993384kw

3 հատ 60 կՎտ փոխակերպիչ 480 հատ 450 վատ հզորությամբ արևային վահանակ Տարեկան արտադրողականություն – 262.000 կՎտ Տարեկան խնայողություն – 13,100,000 դրամ

Կապ մեզ հետ

Տեղեկություն

Աշխատանքային ժամեր

10:00-19:00

© 2025 Created by AFK