';

Խելացի ներդրում

բարձր արդյունավետություն
RA SOLAR

01.

Նախագծումից մինչև տեղադրում

Մեր մասնագիտացված թիմը տրամադրում է համալիր ծառայություններ արևային էներգետիկ համակարգերի նախագծման ոլորտում։
Մենք կատարում ենք տեխնիկական վերլուծություններ, լուրջ հաշվարկներ և մշակում արդյունավետ նախագծային լուծումներ՝ հարմարեցված յուրաքանչյուր օբյեկտի տարածական, էներգետիկ և գործառնական առանձնահատկություններին։

02.

Տեղադրումից մինչև գործարկում

Կատարում ենք արևային կայանների որակյալ տեղադրում՝ ապահովելով համակարգի անվտանգությունը, բարձր արդյունավետությունն ու երկարաժամկետ աշխատանքը։
Տեղադրումը իրականացվում է բոլոր տեխնիկական նորմերին և անվտանգության պահանջներին համապատասխան՝ երաշխավորելով կայուն և արդյունավետ շահագործում։

03.

Գործարկումից մինչև սպասարկում

Ապահովում ենք արևային կայանների տեխնիկական ստուգում, մաքրում և անսարքությունների վերացում։
Մեր սպասարկումը նպաստում է համակարգի անխափան և արդյունավետ շարունակական գործարկմանը։

Մեր Մասին

 ՌԱ սոլար ընկերությունը գործունեություն է ծավալում հայաստանյան շուկայում արդեն 6 տարի։ Այս ժամանակահատվածում ընկերությունը իրականացրել է 200-ից ավելի արևային կայանի տեղադրում` ընդհանուր 12 Մվտ հզորությամբ: Մենք առաջարկում ենք արևային համակարգերի նախագծում տեղադրում և սպասարկում` հավատարիմ մնալով բարձր որակին և երկարաժամկետ համագործակցության սկզբունքին։ Ընկերությունը կիրառում է բացառապես գերմանական Kaco (Siemens) փոխակերպիչներ և Luxen Solar լյուքս դասի արևային վահանակներ,որոնք ապահովում են հուսալիություն և արդյունավետություն։ Մենք աշխատում ենք ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների և կազմակերպությունների հետ՝ յուրաքանչյուրի համար մշակելով անհատական լուծում՝ ելնելով տարածքի, էներգիայի պահանջների և բյուջեի առանձնահատկություններից։ Մենք բաց ենք, թափանցիկ և պատասխանատու մեր գործունեության յուրաքանչյուր փուլում՝ սկսած խորհրդատվությունից մինչև սպասարկում։ Մեր թիմը շարունակական վերապատրաստման և մասնագիտական աճի գործընթացում է՝ նպատակ ունենալով լինել ոլորտի լավագույններից։
Hotspot image
Image module
Image module

Մեր նպատակները

✓ Զարգացնել և խթանել արևային էներգիայի կիրառումը Հայաստանում, դարձնելով այն հասանելի բոլորի համար
✓ Ընդլայնել գործունեության աշխարհագրությունը՝ տարածվել Հայաստանի բոլոր մարզերում և հարակից տարածաշրջաններում։
✓ Մշտապես ներդնել նորարարական տեխնոլոգիաներ և բարձրացնել համակարգերի արդյունավետությունը։
✓ Ստեղծել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ, որտեղ վստահությունը և համագործակցությունը լինեն հիմնաքար։
✓ Խթանել էներգախնայող մտածողությունը և նպաստել Հայաստանի էներգետիկ անկախությանը։
Ռա սոլար ընկերության տեղադրած արևային համակարգերը հնարավոր է վերահսկել Wi-Fi հեռակառավարման կապի մոնիթորինգի միջոցով՝ Ձեր սմարթֆոնից կամ համակարգչից։
Դուք կարող եք օնլայն տեսնել, թե որքան էներգիա է արտադրվում, ինչպիսին է ձեր խնայողությունը և ինչպես է աշխատում համակարգը՝ օրվա ցանկացած պահին, աշխարհի ցանկացած կետից։
Մենք մասնագիտացած ենք արևային վահանակների նախագծման, տեղադրման և սպասարկման մեջ՝ ամբողջ Հայաստանում։Համագործակցելով միջազգային ճանաչում ունեցող Luxen Solar ընկերության հետ՝ մեր հաճախորդներին առաջարկում ենք բարձրակարգ արևային վահանակներ՝ արտադրողի երաշխիքով.
 Մեր ինժեներներն ունեն տարիների փորձ արևային համակարգերի նախագծման և տեղադրման ոլորտում։ Նրանք մշտապես հետևում են նոր տեխնոլոգիաներին՝ ապահովելով ամենաժամանակակից ու արդյունավետ լուծումը։
Փոխակերպիչներ արևային վահանակների և մարտկոցների համակցված օգտագործման համար

Անհատական էներգիայի անցման լավագույն լուծումը արևային ֆոտովոլտային կայանն է։ KACO new energy-ի ինվերտորները ապահովում են տնային սարքավորումները մաքուր էներգիայով՝ ստացվող սեփական տանիքի վրա տեղադրված արևային էլեկտրակայանից։ Սա հնարավորություն է տալիս նվազեցնել էներգամատակարարի կողմից հաշվարկվող էլեկտրաէներգիայի ծախսերը։ Արևային էներգիայի ավելցուկը կարող է կամ փոխանցվել ընդհանուր էլեկտրացանց, որի դիմաց հաճախ հատուցում է տրամադրվում, կամ ժամանակավորապես պահվել մեր հիբրիդային ինվերտորի միջոցով՝ օրինակ էլեկտրամեքենաները մայրամուտից հետո լիցքավորելու նպատակով։

Մեր նախագծերը

Մեր մատակարարները

Կապ մեզ հետ